«Այս ընտրություններն իրենց արդյունքներով Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու». նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Շատ մեծ է այսօր գայթակղությունը դրսում դիտարկել այս ընտրությունները՝ թե ինչ եղել-եղել է և ամեն ինչ նորմալ է, հայ ժողովուրդը մարսել է և համակերպվել է իր «կզած» վիճակի հետ , բայց դա այդպես չէ ». վստահեցրեց բանախոսը:
Աշոտյանը նաև անդրադարձավ ընտրությունների արդյունքներին և նշեց, որ դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև Հայաստանից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ:
«Խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ և միաժամանակ արցախյան բանակցությունների խոր և տոտալ սառեցմամբ, այն աստիճանի, որ հետագայում հնարավոր չլինի նորից տաքացնել այդ բանակցային գործընթաց»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը