03 07 2021

Պետք է դիմել Մուրադովին, որպեսզի նա բանակցի դատապարտված գերիներին վերադարձնելու համար. Բորիս Ավագյան

Պետք է դիմել Մուրադովին, որպեսզի նա բանակցի դատապարտված գերիներին վերադարձնելու համար. Բորիս Ավագյան

NEWS.am-ը գրում է.

«Իշխանությունը պետք է անհապաղ դիմի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ խնդրանքով, որպեսզի նա Բաքվի հետ բանակցի դատապարտված գերիներին վերադարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Տղաների վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը։ Երեկ դատարանի որոշումը կարդացվել է, և հենց այսօր էլ նրանք պետք է ազատ արձակվեն և վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։

Բորիս Ավագյանի կարծիքով՝ հայ ռազմագերիներին դատապարտելով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ նրանք իրականում ռազմական հանցագործներ են։

«Սա հատուկ բեմադրված դատավարություն է միջազգային հանրության համար։  Վեց ամսով ռազմագերիներին կալանքի տակ պահելըն իրենք օրինականացրին դատական որոշումով»,- հավելեց Բորիս Ավագյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիս 2-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճռով 14 հայ ռազմագերիներին դատապարտվեցին ազատազրկվեն։ Նրանցից երկուսը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, 12-ը վեց ամսվա ազատազրկման։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ