Հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին աշխատանքից չեն ազատել այլ պահանջել են ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց հայտնի վիրաբույժը` նշելով, որ պահանջն անհիմն է համարում:
«Ես զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն և բուժվում են մեր կենտրոնում և չեմ կարող ազատել և այդ փաստից հետո գործի դրվեց այն, որ պետք է այստեղ վերանորոգել, որից հետո այստեղ նոր միկրովիրաբուժության բաժանմունք ստեղծվի: Պատկերացրեք` ես բժշկական համալսարանի ստորաբաժանման ղեկավար եմ, ամբիոնի վարիչ եւ բացարձակապեսմտադրութուն չունեմ որեւէ այլ մասնավոր կամ հասարակական հիմնարկ տեղափոխվելու: Իմ ռեկտորը փոխանակ պաշտպանի իմ շահերը, նա պարտադրում է, որ ես դուրս գամ այստեղից: Մենք հսկայական աշխատանք կատարեցինք պատերազմի տարիներին եւ դա մեր պարտքն է, եւ այսօր էլ ամեն րոպե կարող է հրդեհ բռնկվել Սյունիքում, կամ որևէ այլ տեղում կամ Տավուշում և այս պահին ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից»:,-իր տեսաուղերձում նշեց Արտավազդ Սահակյանը
Նրա խոսքով Կառավարության որոշում ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու: Արտավազդ Սահակյանի համոզմամբ ռեկտորատում շատ մարդիկ համակարծիք են իր հետ, ուղղակի զգուշավորությունից լռում են, քանզի օտարվում է Համալսարանի ևս մեկ տարածք:
«Ո՞վ է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ: Մենք արարել ենք ստեղծել ենք, քանդելու քաղաքակնություն է այս դեպքում լինում: Թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով, ես 68 տարեկան եմ եւ այսքան ժամանակ որևէ մեկի կառուցած տունը չեմ քանդել»:
Մանրաամսները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը