02 07 2021

Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք․ Արտակ Զաքարյան

Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյբսուքյան իր էջում գրում է․

Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի (չշփոթել Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ)։
Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն, չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, ունի ինստիտուվիոնալ կարգ և հնարավորություններ՝ որին նույնիսկ իր թշնամիներն են հարգանքով վերաբերում։
Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն՝ կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք։ Հակիրճ հիմնավորեմ։
ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ՝ անհերքելի փաստ է։ «ԺՈՂՈՎՐԴԱ-» որովհետև անձամբ իրեն ձեռնատու ամեն ինչ կապիտուլյանտն անում է ժողովրդին հարիֆի տեղ դնելով, ժողովրդի անունը չարաշահելով և նրա պահանջներն աղավաղելով։ ԴԻԿՏԱՏՈՐԱԿԱՆ՝ դեռ նոր է սկսվելու, նոր թափով, նոր երանգներով ու ծափահարություններով։
Իսկ Հանրապետությունն արդեն դարձնում է ՀԱՄԱՅՆՔ։ Այսինքն այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն, իր սահմանների անվտանգությունը, իր միջազգային հեղինակությունն ու զարգացման տեմպերը։
Ահա այսպես է լինում, երբ պետության քաղաքացին, առանց հասկանալու, իրականացնում է թշնամուն ձեռնատու իշխանափոխություն, այնուհետև՝ կրկին առանց հասկանալու, քվեարկում է իր պետությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը կործանողի օգտին։
Այնպես որ, բարի գալուստ առայժմ հայաբնակ ԿԺԴՀ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ