Սպասելի ու իրատեսական էր, որ նման ծավալի ընտրախտումներ պետք է լինեին, քանի որ իշխանության լծակների մոտ կանգնած ուժն իր բնույթով, կերպարով այնպիսին է, որ ուղղակի չի կարող ազնիվ ճանապարհով գնալ։ Ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հոգեբանը նկատեց, որ ընտրության արդյունքների հրապարակումից հետո հասարակությունը հիասթափված և ընկճված է իրեն զգում, որի մասին տեղեկացել է դեպրեսիվ հոգեվիճակում հայտնված մարդկանց զանգերից:
«Մեկը զանգել ինձ ասում է, որ մի քանի օր է չի կարողանում անկողնուց դուրս գալ, մյուս ասում է, որ մի քանի օր է լաց է լինում ու չի կարողանում հանգստանալ»,- հայտնեց Նալչաջյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը