Երևանի 7/7 ընտրատեղամասի վստահված անձերից Yerevan.Today-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց, ընտրությունների օրը կատարված խախտումներից, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանի պահվածքից, որը հանդիսանում է ՔՊ անդամ։
Մասնավորապես նշեց, որ իրեն Քլոյանը թույլ չի տվել վաղ առավոտյան մտնել ընտրատեղամաս, իբրև թե չնկատելով, որ նա վստահված անձ է։
«Ես իրեն ասացի, որ ես իրավունք ունեմ այստեղ աշխատել՝ դռները բացվելու պահից։ Կատարվել է անընդունելին։ Մի քանի խախտումներ ենք արձանագրել։ Թաղապետը եկավ ներս մտավ, ասեց ովքեր են ՔՊ-ականների վստահված անձինք, ասաց դուխով մենք տարել ենք, որևէ բան լինի մեզ կասեք։ Առաջարկեցի դա արձանագրել։ Իսկ խախտումների արձանագրումները տեղի էր ունենում ստիպողաբար»,- նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը