22 06 2021

Դուք իրոք նկատել ե՞ք հաշտության ձեռք, ես չեմ նկատել. Ռոբերտ Քոչարյան



Դուք իրոք նկատել ե՞ք հաշտության ձեռք, ես չեմ նկատել։ Առաջինը՝ այս իշխանությունը այնքան է ստել,որ այս իօշխանությանը հավատալ ուղղակի պետք չէ։ 44 օր ստած իշխանությունը մի բան է ասում, որից հետո բոլորովին այլ բան է ասում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա դիտորդներին ցոււյց տալու համար է։ Եթե իրենք նման տրամադրություն ունեն, ուրեմն առնվազն մի 6 ամիս պետք է պահեն այդ ոճով, որ մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց ոճն է։ չեմ կարող հավատալ, որ հիմա հայտյնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ աբսուրդ մեղադրանքոոեվ։

5 հազար զոհի պատճառ դարձած անձինք ուզում են կալանավորել մարդու, որ հազարավոր կյանքեր է փրկել: Սա այս իշխանուրթյան դեմքն է։ Իրենք պետք է գործով ցույց տան, իրենց գործերը ունեն զրոյական արժեք ոչ միայն մեզ համար, վստահ եմ՝ նաև ձեզ համար։

Ես շարունակելու եմ պայքարել ու այդ պայքարի համար մենք ստանալու ենք լրացուցիչ էական լծակներ»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ