Համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները և ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Իմ տպավորությունն է, որ այստեղ աշխատեց մի գործոն, նախկին իշխանությունների վերադարձի գործոնը և էապես ուժեղացրեց գործոնը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում են ընտրություններին։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական վայրերում մենք քիչ հանդիպումներ ենք ունեցել գյուղական վայրերում։ Մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պայմաններում մենք կարող էինք փոխել այդ պատկերացումը։
Սա «հեղափոխության» վերջին փամփուշտն էր, նրանք մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց սա ավելի շատ հակառակ մանդատն էր, հակառակ կողմից եկող։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը