21 06 2021

Ո՞ր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա․ թվեր

Ո՞ր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա․ թվեր

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը:

Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» - 53,92% (687251 ձայն) 71 մանդատ

«Հայաստան» դաշինք- 21,04% (268165) 29 մանդատ

«Պատիվ ունեմ» դաշինք – 5,23% (66633) 7 մանդատ:

Այդ թվում՝ 4 ամենամեծ ազգային փոքրամասնությունները 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին:

Նշենք, որ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին մասակցել էր  ընտրողների 48.63%ը։ Քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը։

Այս ընտրություններում 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 281 հազար  174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ