20 06 2021

Այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով․ Նաիրա Զոհրաբյան

Իսկ ո՞ւր է Հայկ Մարությանը: Այս մաին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ՝ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։

Բայց այսօր լուսադեմին ողջ քաղաքը ողողված էր երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղտոտ հակաքարոզչական թռուցիկներով։

Ընտրությունների վերահսկման մեր կոմիտեն տեղեկություն ստացավ, որ ողջ քաղաքը հակաքարոզչական այդ աղբով ողողել են Երեանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկի մաքրուհիների (հավաքարարների) միջոցով, ովքեր քաղաքի փողոցները սկսում են մաքրել լուսադեմից։

Ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց ստիպել են քաղաքը աղտոտել Նիկոլի վախերը սուբլիմացնող թռուցիկներով։

Քաղաքապետ Մարության, եթե ներկա եք ու ընդհանրապես՝ եթե ազնիվ էիք, երբ ասում էիք, որ ընտրական պրոցեսներին չեք խառնվելու՝ մի հատ աղբահանության եւ սանիտարական մաքրման էդ հիմնարկի ղեկավարին պարզաբանեք, որ իր արածը քրեական հանցագործություն է ու իրեն չի փրկելու «կռուտիտը», թե դա եղել է ընդամենը հավաքարարների ինքնաբուխ պերֆորմանսը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ