19 06 2021

Չարչյանի ապօրինի ձերբակալմամբ իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ․ Վազգեն Մանուկյան

Չարչյանի ապօրինի ձերբակալմամբ իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:

 

«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։

Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ