Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս նկարը «սիրո ու համերաշխության» «հեղափոխության» մասին չէ: Դրա ավարտի մասին է ու մեծ ցանկության` մեր երկիր բերել համերաշխություն, մեր ընտանիքներ` անդորր ու հանդարտություն:
Սա հայրենիք ունենալու իրավունք վաստակելու մասին է:
Սա արժանապատվություն ունենալու մասին է:
Անտարբեր չլինելու մասին է:
Մեր տղերքի սխրանքը իմաստավորելու մասին է:
Վիրավոր տղերքի մասին հոգ տանելու շանս ունենալու մասին է:
Անհետ կորածների ու գերիների հարցերով զբաղվող ունենալու մասին է:
Մեր երեխեքին լավ երկիր թողնելու հնարավորության մասին է:
Մեր ԲՈԼՈՐ հայրենակիցների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մասին է: Իրար չատելու մասին է:
Սա Հայաստանին շանս տալու մասին է:
Սա ղեկավար ունենալու մասին է:
Սիրելի հայրենակի՜ց սա իմ ու քո մասին է: Մեր լավ ապրելու, միասին երազելու ու երազանքներն իրականացնելու մասին է: Մենք իրար հետ ապրելու ենք, իրար չենք ատելու, իրար ներելու ենք, իրար ժպտալու ենք: Անմասն մի մնա: Միացիր ուժեղ Հայաստանի ընթացքին:
Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է:
Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն խաղաղության ու հանուն միասնականության խնդրում եմ քվեարկել «Հայաստան» դաշինքի համար, որի առաջնորդն այսօր ասաց ամենակարևորը` ինքը լինելու է բոլորի, այլ ոչ միային յուրայինների ղեկավարը` առանց բաժանարար գծերի ու պիտակների, առանց վրեժի ու քինախնդրության:
#Դեպի_ուժեղ_Հայաստան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը