18 06 2021

Գալիս ենք, որպեսզի հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, այլևս գլխիկոր չքայլի. Աննա Գրիգորյան



Այսօր հրապարակում կանգնած են այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանին վերադարձնել հաղթանակները, հային՝ հաղթողի հոգեբանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ արժանապատվությունն ու արդարությունը։ Այստեղ կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են մեզ հետ միասին կառուցել ուժեղ Հայաստան։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Ողջ քարոզարշավի ընթացքում մենք խոսել ենք ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի և ծրագրերի մասին։ Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ «Հայաստան» դաշինքը գալիս է բերելու սահմանային անվտանգություն, արժանապատիվ խաղաղություն, կայունություն, տնտեսական զարգացում և ներքին համերաշխություն։

Գալիս ենք, որպեսզի թշնամին չկարողանա մտնել մեր երկիր, գալիս ենք, որպեսզի մեր զինվորը կարողանա ցույց տալ իր բազկի ուժը, գալիս ենք, որպեսզի մեր երեխաները կարողանան ստանալ դպրոցում որակյալ, ժամանակակից և ազգային արժեքների վրա խարխսված կրթություն։ Գալիս ենք, որպեսզի հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, այլևս գլխիկոր չքայլի, ինչպես հիմա, այլ՝ նորից դառնա հաղթանակներ կերտած ժողովրդի զավակ», - ասաց Գրիգորյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ