Այս երեսուն տարվա ընթացքում մենք ունեցանք երկու իրարամերժ փորձ․ 90-ականների սկզբին, անձերի շնորհիվ մենք դարձել ենք հաղթող ժողովուրդ։ Իսկ վերջերս մենք ունեցանք հակառակը՝ երբ անձի շնորհիվ մենք ունեցանք պարտություն և խաչ քաշեցինք 90-ականների մեր ձեռքբերումների վրա։ Այս մասին այսօր Գավառում ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այսօր մենք ընտրության առաջ ենք կանգնած՝ ի՞նչ անել, ո՞նց շարունակել ապրել։ Հնարավո՞ր է ամոթալի էջը փակել՝ պահպանելով այդ ամոթալի դեմքը։ Կարծում եմ, պատասխանը պարզ է․ հնարավոր չէ։ Նախ, պետք է հեռացնել մարդկանց, ովքեր ուղղակի պատասխանատվություն են կրում երկրում կատարվողի համար», - նշեց նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը հիշեց 2018 թվականի արգախոսը՝ «սիրո և համերաշխության հեղափոխություն»
«Ճիշտ հակառակը՝ սերը և համերաշխությունը փոխարինվեց մուրճով, գորգոռոցով, սև ու սպիտակով»,-ասաց Երկրորդ նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը