1995-ի վերջին 1996-ի սկզբին անմիջական գործընթաց էր ընթանում Ժիրայր Լիպարիտյանի (ՀՀ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական) և Վաֆա Գուլուզադեի (Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական) մասնակցությամբ: Դա մի գործընթաց էր, որտեղ Ղարաբաղը չէր մասնակցում: Գործընթացը տևեց մոտ մեկ տարուց ավել, և բանակցություններն ավարտվեցին Լիսաբոնի գագաթնաժողովով, որը չափազանց անբարենպաստ էր հայկական կողմի համար: Հայաստանը վետո դրեց, որոշում չկայացվեց: Իրականում Լիպարիտանը ինքն ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա արդյունքում Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` անդրադռանալով հարցին թե ինչու Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց:
«Ես Հայաստանի նախագահ դարձա 1998-ի ապրիլի 9-ին: Լիսաբոնի գագաթնաժողովը 1996-ի դեկտեմբերին էր. ինձ հետ կապելն առնվազն անբարեխիղճ է է։ Ինքը (Լևոն Տեր-Պետրոսյանը, խմբ․) փորձում է ինձ հետ կապել, բայց իրականում իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործըթնացից։ Այդ տեսանկյունից իրենք բավականին իրար նման, իրենք մի բան անեն ուրիշի վրա գցեն, այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է։ Բայց փաստը մնում է փաստ»,- նշեց Քոչարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը