Քարոզարշավից ընդհանուր առմամբ գոհ ենք։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և դաշինքի անունից գոհունակություն հայտնեց քաղաքացիներից՝ բարձր ընդունելության համար։
«Մենք քարոզարշավի համար երեք նպատակ ենք դրել։ Առաջինը՝ ծրագրի ներկայացուցմն է ժողովրդին։ Այն որոշ մասերով լրացումներ է պահանջում, որը կձևավորվի ընտրողների հետ հանդիպումներից հետո։ Երկրորդը ՝ ուզում էինք ներկայացնել մեր թիմը։ Այն ի սկզբանե անվանել ենք Հայաստանի պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը։ Կարծում եմ կարողացել ենք դա անել։ Երրորդը ՝ուզում էինք վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս (քննախոսություն), որը հաջողվեց։ Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ։ Հասարակությունը լսում է քաղաքական ծրագրեր և քննարկում երկրի ապագան»,-ասաց Սողոմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ նպատակ ունեին նաև, որ ժողովուրդը սկսեր թացն ու չորը տարբերել։
«Ուզում էինք մարդիկ գիտակցեին՝ այն մեղադրանքները,որոնք տարիներ շարունակ հնչել են և դաշինքի ղեկավարի, և այլ անդամների հասցեին, սին էին։ Այն մթնոլորտը,որը առկա է հանրահավաքների, հանդիպումների ընթացքում, որի աղբյուրը Հայաստան» դաշինքն է, կարելի միայն գոհունակություն հայտնել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը