Ապագայում պետք է հասնել նրան, որ հեռավոր շրջաններում կյանքի պայմանները չտարբերվեն մայրաքաղաքին մոտ գտնվող բնակավայրերում ապրողների կյանքի պայմաններից
Մենք պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ մեզ հարգեն։ Իսկ հարգանք լինուիմ է, եթե պետությունն արդյունավետ կառավարվում է, մարզերը համաչափ են զարգանում , աղքատության մակարդակը փոքր է լինում, եթե կա համերաշխություն, տնտեսությունը զարգանում է։ Այս մասին այսօր Աշոցքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս բոլոր չափորոշիչներով երկիր ունենալու համար շատ կարևոր է պետության տարածքային զարգացումը։ Սա մեր ծրագրային դրույթներից է։ Սուտ կլինի ասել, որ վաղը Աշոցքը կլինի Երևանի պես զարգացած, բայց պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիներին կենցաղային բազային պայմաններով, կյանքի որակը բարելավելու համար անհրաժեշտ պայմաններով՝ արժանապատիվ աշխատանքով, վարձատրությամբ, լավ ճանապարհներով», - նշեց Երկրորդ նախագահը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահություն հայտնեց, որ հունիսիս 20-ից հետո երկրում իշխանություն են ստաձնելու և շեշտեց, որ մարդկանց հոգսերի՝ պետության իրավասություններին վերաբերող մասը վերցնելու են իրենց վրա:
Նկատելով որ ներկայիս իշխանությունների էջն արդեն փակված է՝ Ռոբերտ Քոչարյանը դիմեց ժողվրդին՝ հայցելով նրանց աջակցությունը, որպեսզի նոր էջը բացելու հնարավորություն ունենա հենց «Հայաստան» դաշինքը:
«Մենք ակնկալում ենք ձեր վստահությունը և անելու ենք ամեն ինչ, ձեզ հուսախաբ չանելուհամար» հայտնեց ՀՀ երկրորդ նախագահը և խոստացավ իշխանությունը ստանձնելուց հետո շատ արագ վերականգնել հարգանքը երկրի նկատմամաբ, բանակը, տնտեսական վիճակը հանել ճգնաժամից և ապահովել երկնիշ թռիչքային աճ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը