2018 թվականին ինձ թվացել է, թե վիճակն անհույս է։ Երբեք չէի սպասում, որ մեր խելոք և երկարամյա պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես մոլորվել, հավատալ կարգախոսներին։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հատկապես նման տպավորություն էր, երբ ինձ կալանավորեցին։ Բայց հետագայում ամեն ինչ սկսվեց փոխվել։ Ամեն հանդիպումից հետո ինձ մոտ շատ ավելի մեծ հույսեր են առաջանում, որ մենք ունենք առողջ ժողովուրդ՝ առողջ դատողությամբ, աշխատասեր, երկրի ճակատագրով մտահոգված, հայրենասեր։ Համոզված եմ, որ այդ մարդիկ լինելու են ճնշող մեծամասնություն։ Ունենք նաև դեռ մոլորված, անհասկանալի տրամաբանությամբ շարժվող մարդիկ, բայց նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, պետք է փորձենք նրանց ևս համոզել, որ երկրի ճակատագիրը որոշվում է հունիսի 20-ին», - ասաց նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը