15 06 2021

Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանը մտնելու է նոր, խորը ճգնաժամի մեջ․ Իշխան Սաղաթելյան



Երեք տարի առաջ այս մարդիկ, մոլորեցնելով մարդկանց, կեղծ խոստումներով եկել են իշխանության և այս ամբողջ ընթացքում քանդել են այն ամենն, ինչ հնարավոր է եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հիմա այս իշխանությունը, որի օրոք մենք ունեցել ենք պատերազմ և խայտառակ պարտություն, փորձում է վերարտադրվել։ Եթե այդպես լինի, Հայաստանը մտնելու է նոր, խորը ճգնաժամի մեջ։ Արդյունքում մենք ամբողջապես կորցնելու ենք մեր պետականությունը, ինչպես այս իշխանության գործունեության արդյունքում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը», - ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ