15 06 2021

Էրդողանը ուղևորվել է Շուշի. Ալիևի հետ կարևոր համաձայնագիր են ստորագրելու



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գիշերը ժամանել է Բաքու, վաղ առավոտյան մեկնել է Շուշի, որտեղ տեղի կունենա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը:

Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջնորդները կստորագրեն մի շարք փաստաթղթեր, ներառյալ մի շատ կարեւոր համաձայնագիր, որի մասին օրերս հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Ստորագրման արարողությունից հետո պետությունների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ