13 06 2021

Սրանք էդպես էլ չեն հասկացել բյուջեն ինչի համար է․ բյուջեն ոչ թե տնտեսում են, այլ կատարում են․ Ռոբերտ Քոչարյան



Այս իշխանությունն անընդհատ հպարտանում է, որ գումար է հավաքել ու տնտեսել։ Կառավարության հիմնական գործառույթն այդ փողը ճիշտ ծախսելն է։ Այս մասին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդամենը մի նախարարություն է գումար հավաքելով զբաղվում՝ հարկային մարմինները։ Մնացածը՝ ամեն մեկն իր ծախսերն ունի և պետք է անի․ սոցապն՝ իր ուղղությամբ, քաղաքաշինությունը՝ իր (սա էլ են կրճատել)։ Իսկ այս կառավարությունը բյուջեի կապիտալ ծախսային մասը կատարել է ընդամենը 65 տոկոսով։ Սա Հայաստանի պատմության մեջ չլսված բան է, և զուտ սրա համար նրանք բոլորը պետք է հրաժարական տային։ Ու այդ կառավարությունը պարգևավճարներ է ստանում։ Ինչի՞ համար։ Ասում են՝ տնտեսել ենք։ Բյուջեն տնտեսելու համար չէ, բյուջեն կատարելու համար է, որովհետև դա օրենք է։ Այդ թվերի հետևում կոնկրետ ռեալ ծրագրեր են ու ռեալ մարդիկ։ Ոչինչ մի արեք, պահեք, որ պարգևավճարներ բաժանեք։ Սրանք այդպես էլ չեն հասկացել, թե բյուջեն ինչի համար է», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ