«Վանաձորցին կարող է ասել՝ Սպիտակում ու Գյումրիում մի քիչ ավելի շատ եք գործ արել։ Մի քիչ ավելի շատ էին նրանք տուժել, քան Վանաձորը։ Այսօր տեսնում եմ՝ որոշ ոլորտներում Վանաձորը հետ է մնացել։ Մենք պետք է այստեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որ Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն»,- Վանաձորում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինձ ասում են, որ այստեղ մի սար կա, որ կարող է երկրորդ Ծաղկաձորը դառնալ Հայաստանի համար։ Այդ սարով ես չեմ քայլել, չգիտեմ սարի պոտենցյալը լեռնադահուկային հանգստավայր դառնալու համար։ Բայց խոստանում եմ, որ եթե այդ պոտենցյալը կա, ներդրողներ կգտնենք և կփորձենք երկրորդ լեռնադահուկային կենտրոնը կառուցել»,- խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը