«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր` հունիսի 11-ին, Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ համեմատեց Հայաստանը մի մեծ ինքնաթիռի հետ, որը 30 տարի շարունակ ստաբիլ, հանգիստ ու խաղաղ թռել է։ «Ու հանկարծ մի օր կենդանիներ տեղափոխող վանդակից դուրս են գալիս բանդերլոգները, հասնում են օդաչուի խցիկին, ժողովրդի մի մասին համոզում են, որ նրանք լավ օդաչու են, համոզում են, որ նրանք կոտրեն դուռը և վռնդեն ինքնաթիռը քշող օդաչուներին։ Սկսում են քաշքշել ամեն ինչը և, ի վերջո, ինքնաթիռը գցում են խորը պիկեի մեջ։
Հաշված վայրկյաններ է մնացել, որ այդ ինքնաթիռը բախվի գետնին, բայց պարզվում է, որ այդ ուղևորների մեջ կա մի թիմ, որ պատրաստի անձնակազմ ունի՝ հետն էլ մի քանի։ Իսկ այդ անձնակազմի օդաչուներից մեկը ոչ թե սովորական օդաչու է, այլ՝ ադրբեջանցիների համար օդաչու-կործանիչ է, ով փորձ ունի պիկեներից հանելու ինքնաթիռները և ստաբիլիզացնելու թռիչքը։
Տվե՛ք մեզ ձեր վստահության քվեն, մենք ստաբիլիզացնենք այդ ինքնաթիռի թռիչքը և թռնենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարեց Վահե Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը