11 06 2021

Մի քանի ամիս առաջ մեզանից կտրուկ գործողություններ էին պահանջում Կտրուկ գործողությունների օրը հունիսի 20-ն է․ Գեղամ Մանուկյան



«Մի քանի ամիս առաջ մեզանից կտրուկ գործողություններ էին պահանջում։ Հիմա ասում եմ, որ կտրուկ գործողությունների դիմելու օրը հունիսի 20-ն է»,- Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը։


«Յուրաքանչյուրդ վերցնում է ձեր ազգականին, ընկերոջը, հարևանին, գնում է ընտրատեղամաս ու ամենակտրուկ քայլով հեռացնում սրանց և ուժեղ Հայաստանի հիմքն է դնում։ Մյուս կտրուկ գործողությունը լինելու է հունիսի 21-ին։ Մենք թույլ չենք տալու, որ մեր հաղթանակը գողանան, որովհետև դա այս մարդկանց հաղթանակը չէ․ դա մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի հաղթանակն է», - ասաց Մանուկյանը։


«Հարցրեք ինքներդ ձեզ՝ ո՞ւմ հետ եք ուզում ճանապարհ գնալ՝ վախկոտի՞ հետ, որ մի պահ կարող է մեջքդ դատարկ թողնել, թե՝ մինչև վերջ կողքդ կանգնողի, քեզ պաշտպանողի։ Ճանապարհ ես ուզում գնալ սուտասանի՞ հետ, թե՞՝ անկեղծ, հայրենիքին նվիրված ու խոսքի տեր մարդու հետ։ Պատասխանը մեկն է՝ ուժեղ ու հավատարիմ մարդու հետ», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ