Իմ հիշեցումից հետո իրենց բոլոր ֆեյքերը, սուտի լրատվամիջոցները փորձում էին հերոս Աշոտիկից կերտել նահատակ Աշոտիկ: Բայց ինձ մոտ հարց է առաջանում, էդ երեկ հանկարծ մտածե՞ց, որ կարելի է այդպես անել: Այսինքն ինքը Աշոտիկի տեղը չգիտեր, գերիների տեղը չգիտե՞ր: Բա էն ժամանակ առաջարկե՞ր: Բա ինքը Ալիեւի հետ ուղիղ կապ ունի: Ի՞նչ է նշանակում հմապատասխան մարմիններին հանձնարարել է: Էդ որո՞նք են համապատասխան մարմինները: Մենք ԱԳՆ ունե՞նք: Նախարարի պաշտոնակատարն ո՞վ է, փոխնախարար էլ չկա, բոլորը հրաժարվում են նրա հետ աշխատելուց: Այսինքն եթե շատ է ուզում, թող ուղիղ զանգի Ալիեւին, օպերատիվ կապ ունի, նրա հետ պայմանավորվածություններ ունի: Թող ասի: Բա եթե իր որդին պատրաստ է, ինքը պատրաստ է, բա ինչի՞ էր 2 օր առաջ ասում՝ թող գերիները 1-2 ամիս էլ համբերեն: Անհասկանալի է, չէ՞: Այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադռնալով վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն ուղարկել Ադրբեջան պատանդ եւ դրա դիմաց հետ բերել բոլոր գերիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը