Պատահական չէ, որ Հայաստան դաշինքը քարոզարշավը սկսկեց Սյունիքից։ Սյունիքն առաջինը մերժեց այս ապիկար իշխանությանը և շարունակում է մերժել։ Այս մասին «Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, թե ինչու են քարոզարշավը մեկնարկել Սյունիքից։
Նա հիշեցրեց նախկինում տրված և իրականացրած խոստումները և հայտարարեց, որ Կապանն ունենալու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ։
«Դժվարը հիմա չէ, դժվարը լինելու է ամսի քսանից հետո, երբ ամեն քանդածը փորձելու ենք
վերականգնել։ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը, Հայաստանը պետք է միջազգային գործընկերների համար հուսալի և վստահելի լինի, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը