«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է.
«Մեզ հասած հավաստի տեղեկությունով, իշխանությունը, գիտակցելով իր ընկնող վարկանիշը և դրա հետևանքները, գործի է դրել վարչական ռեսուրսի չարաշահման նոր մեխանիզմ։ Մասնավորապես՝ ձևավորել է հատուկ շտաբ, որտեղ ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ և այսպես կոչված՝ գործարարներ, որոնք նախկինում հայտնի էին որպես օլիգարխներ։
Հենց այդ շտաբի միջոցով է համակարգվում ապօրինությունների կատարումը, այդ թվում նաև պաստառների հետ կապված գործողություններն ընդդեմ «Հայաստան» դաշինքի, քննչական մարմիններ մարդկանց կանչելը, ճնշումներ գործադրելը, վախեցնելը և այլն։
Շտաբի համակարգման մեջ ներառված են Արսեն Թորոսյանը և այլ պաշտոնյաներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը