04 06 2021

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ Արթուր Ղազինյան

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ․ Արթուր Ղազինյան

«Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ»։ Այս միտքը արտաբերող սուբյեկտի հրամանով պատերազմի երրորդ օրը դադարեցվել է հՀ Զինված ուժերի լրահամալրումը և առաջնագիծ են ուղարկվել հազարավոր կամավորականներ։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը։

«Այս դավաճանական հրամանի կատարման հետևանքով ՀՀ կանոնավոր բանակը կազմաքանդվեց և վերածվեց անկանոն կամավորական ջոկատների։

Հիմա էլ խոստովանում է, որ կամավորական ջոկատներից մեկի ղեկավարն ադրբեջանական գործակալ է։

Փաստորեն, այս բիոմիավորի հրամանով պատերազմի երրորդ օրվանից առաջնագիծ են տարվել ադրբեջանական գործակալներ, որոնց թիվը դեռ չգիտենք։

Այստեղ պետք է հիշեցնեմ, որ պատերազմի ծանր օրերին տեղեկություն տարածվեց այն մասին, որ մեծ թվով ադրբեջանցիներ (ասում են 1500) ստացել են Հայկական անձնագրեր, որոնցից մի քանիսը հետագայում ձերբակալվել են Ռուսաստանում։

Թե ինչ դերակատարություն են ունեցել հայկական անձնագրերով ադրբեջանցիները Արցախյան 44 օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության մեջ, կպարզի նախաքննությունը։

Բայց ամենակարևոր խնդիրը մնում է գլխավոր ադրբեջանական գործակալի և նրա կողմից ղեկավարվող գործակալական խմբի մյուս անդամների բացահայտումը։

Քիչ մնաց, դիմացեք ու պատրաստվեք սահմռկեցուցիչ բացահայտումների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ