04 06 2021

Իրականում դուք պետք է վախենաք ժողովրդի ցասումից, իրենց հայրենիքը կորցրած մարդկանցից. Աննա Գրիգորյան



Մի պատգամավոր, որը լայն հանրությանը հայտնի է նրանով, որ իր գործընկերներին անվանել էր ուսապարկ, ասում է, որ չի վախենում Ռոբերտ Քոչարյանից, և դրան ի պատասխան հնչում են ծափողջյուններ: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին:

«Անվախ հերոսները խիստ ձայնով ասում են, որ չեն վախենում, իսկ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ, բացի այն, որ սելֆիներ էիք անում: Նոյեմբերի 9-ին, 10-ին ո՞ր բունկերներում էիք»,-ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, թե ո՞ւմ հետ բանավիճի Ռոբերտ Քոչարյանը, այն իշխանության հետ, ում կառավարման օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք 5000 զոհ, 10000 վիրավոր, երբ Ադրբեջանը մտնում է մեր սուվերեն տարածք և զինվոր գերեվարում:

«Իրականում դուք ավելի մեծ բաներից պետք է վախենաք, պետք է վախենաք ժողովրդի իրական ցասումից, որ զոհված, անհետ կորած, գերեվարված զինվորներ ծողները չեն կարողանալու զսպել իրենց: Ես բարեկամական մի խորհուրդ կտամ՝ կառավարեք ձեր վախերը, որովհետև արդարադատությանը քիչ է մնացել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ