04 06 2021

Պրոցեսներն ամսի 20-ով չեն ավարտվում, երկարատև ճանապարհ ունենք երկիրն այս ճահճից հանելու համար․ Արմեն Գևորգյան



Հունիսի 7-ից սկսվում է նախընտրական քարոզարշավը։ «Հայաստան» դաշինքը ակտիվորեն ներգրավվում է այդ գործընթացի մեջ։ Ամբողջ հանրապետությունով մեկ բացել ենք տարածքային շտաբեր: Երևանում ըստ համայնքների ունենք կենտրոնական շտաբեր, նաև բազմաթիվ ենթաշտաբեր ողջ Հանրապետությունում:  Ընդհանուր մոտավորապես այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, այդ գործընթացը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։ 

« Վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է, ինչը նշանակում է, որ հանրության մոտ արդեն հետաքրքրություն է  սկսում ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի, այլ նաև իրենց դաշինքի նկատմամբ: Առանց ուրիշների համար խնդիրներ ստեղծելու փորձում ենք անել մեր աշխատանքը, և փորձել մեր բնակչությանը առաջին հերթին համոզել, քարոզել, որ անպայման մասնակցեն ընտրություններին և եթե մասնակցեն ընտրեն մեր դաշինքին։ Առաջիկայում մենք սկսելու ենք մասնագիտական համայնքերի հետ առանձին-առանձին քննարկումները։ Պրոցեսներն ամսի 20-ով չեն ավարտվում, երկարատև ճանապարհ ունենք երկիրն այս ճահճից հանելու համար»,- ասաց Գևորգյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ