ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունը գնալով վատթարանում է. շարունակվում է օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը:
Ինչպես ցույց է տալիս Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների վերլուծությունը, օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է: 2018-2020թթ.-ին ներդրումները նվազման միտում են դրսևորել: 2020թ.-ին 2019թ.-ի նկատմամբ ներդրումներն ավելի քան 50%-ով նվազել են:
Օտարերկյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կազմում Ռուսաստանի տեսակարար կշիռը մեծ է՝ 84 % (մոտ 61 մլրդ դրամ)։ 2018 թվականի համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են 214 մլրդ դրամով կամ 17.7 %-ով։ Մինչդեռ ՕՈՒՆ-ը նվազել է մոտ 7.2 մլրդ դրամով կամ 2.5 %-ով։
Իսկ այժմ ներկայացնենք նախկին իշխանությունների ժամանակ առկա տվյալները, որոնց հետ սիրում են համեմատվել ներկայիս իշխանությունները: Օտարերկրյա ուղղակի ներդրումները բավական մեծ ծավալների են հասել 1998-2008թթ.-ի ընթացքում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, կազմելով ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար: Ավելին, 2004-2008թթ.-ին յուրաքանչյուր տարի արձանագրվել է ներդրումների երկնիշ աճ:
Շինարարության ծավալները ևս 2000-ական թվականներից սկսած առաջանցիկ երկնիշ աճ են արձանագրել: Բացառություն է կազմում 2007թ.-ը, երբ աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմել է 7%: Այլ պատկեր է 2018-2020թթ.-ի համար, երբ 2019թ.-ին 2018թ.-ի նկատմամբ արձանագրվել է ընդամենը 2.9% աճ, իսկ արդեն 2020թ.-ին 2019թ.-ի նկատմամբ շինարարության ծավալները նվազել են 4.7%-ով:
Աղբյուրը՝ armlur.am:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը