03 06 2021

Լենա Նազարյանի պահվածքն իշխանության լկտիության հերթական դրսևորումն է. Թագուհի Թովմասյան



Իշխանությունն այսօր լկտիացել է, իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, իրենք չեն հասկանում ինչ աղետի են բերել երկիրը։ Լենա Նազարյանի պահվածքն իշխանության լկտիության հերթական դրսևորումն է. նա պետք է ներողություն խնդրի։ ԱԺ-ում անդրադառնալով Լենա Նազարյանի այսօրվա պահվածքին՝ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք՝ Նազարյանն «իդիոտկա» էր անվանել Թովմասյանին:

«Եթե ներողություն չխնդրի, ուղղակի չեմ նախանձելու Լենա Նազարյանին և դուք բոլորդ կտեսնեք, որովհետև չի կարող պառլամենտական կյանքում լինել այդպիսի փոխադարձ վերաբերմունք։ Ես երբեք որևէ մեկին՝ անգամ ամենադաժան քննադատության ժամանակ, չեմ վիրավորում»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ