02 06 2021

Նիկոլի դաշնակիցները մնում են ընտրակեղծիքն ու ծայրահեղ ֆորսմաժորը․ Անդրանիկ Թևանյան



«Հիմնականում երկու ֆավորիտ սուբյեկտներ կան, որ մասնակցում են ընտրություններին։ Տրադիցիոն է, որ մեկը իշխանությունն է, տվյալ դեպքում՝ Հայաստանի խայտառակություն Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցությունը, և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Այն ուժերը, որ հավակնում են անցնել խորհրդարան և մեր գնահատմամբ՝ կարող են ներկայացված լինել, բոլորը հայտարարել են, որ որևէ ձևով չեն համագործակցելու Նիկոլի գլխավոերած ուժի հետ»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլի դաշնակիցները մնում են ընտրակեղծիքն ու ծայրահեղ ֆորսմաժորը։ Այդ իմաստով, կարող է ակնկալել միգուցե մեր թշնամիների աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ամենակարևոր դաշնակցը Թուրքիան ու Ադրբեջանն են։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից չի բխում այս խանության վերարտադրությունը։ Ճակատագրական ընտրություն է սպասվում, և քաղաքացիները չեն կարող թույլ տալ, որ պարտվողականությունը շարունակություն ունենա»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ