02 06 2021

Ռոբերտ Քոչարյանն է հիմա Հայաստանի անվտանգության երաշխավորը, հունիսի 21-ից Նիկոլը կդառնա բանտարկյալ. Նաիրա Զոհրաբյան



ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հունիսի 21-ից սկսվում է Նոր Հայստանի էջը , և հենց այդ օրը Խորհրդարանը քվեարկությամբ կզրկի Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից և նրան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արձակած կալանավորման սանկցիայով նիկոլի այսօրվա պահապահան իրավապահները ձեռնաշղթաներով կուղեկցեն   ԱԱԾ մեկուսարան: Ռոբերտ Քոչարյանն է այսօր Հայաստանի անվտանգության երաշխավորը,-ասում է Նաօիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որր  նրա ձեռքում է Հայաստանի ապագան՝ հունիսի 20-ից հետո և  վստահորեն պնդում է, որ ամեն ժամ մեծանում է  Քոչարյանի խոստացած ապագային սպասողների բանակը: Ասում է մանկուրտներն են անգամ դարձի գալիս, նրանք ովքեր նիկոլի կերակրած բառամթերքով ձևավորել էին ատելություն ու սարսափում  էին նախկիններից:

Նաիրա Զոհրաբյանը անկեղծացավ նաև իր և Գագիկ Ծառուկյանի միջև սառած հարբերություններին, ասաց, որ  կենդանի շփումներով երկար ամիսներ չեն շփվել ու նրան զանգով անգամ չի տեղեկացրել կուսակցությունը լքելու իր որոշման մաիսն:  Տիկին Զորաբյանը ահստատեց նաև իր կողմից նոր կուսակցություն ձևավորելու մասին շրջանառվող լուրերը՝ սակայն շեշտեց, որ հնարավոր է իր կապիտալիզացրած հեղինակությունն ու քաղաքկան կապիտալը իրականում նախընտրի ոչ թե կուսակացականացնել, այլև ավելի ժամանակակից մոդելի՝ շարժումների ձևաչափով օգտագործի:

ԱԺ պատգամավորին հասկանալի չէ  Արտաքին գերատեսչությունից  երկրի համար ճակատագրական  պահին զուտ հրաժարականով հեռանալու երկու նախարարների որոշումն  ու սպասվող հաջորդիվ լուռ պաշտոնանկությունները՝ ԱԳ կորպուսից: Ասում է՝ իր եմ համարում բոլոր այն գործող բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք լուռ համագործակցում են նիկոլի հետ և չեն փորձում կանխել կործանման տանող անիվի ընթացքը, ավելին այդ իերից մեկը համարում է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, Գլխավոր դատախազին, և շատերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ