01 06 2021

Փոխվարչապետի պաշտոնակատարը՝ միջանցքի շուրջ բառախաղի մասին



Միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

«Եվս մեկ անգամ վստահեցնում եմ ձեզ, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու։ Եվ հնարավոր էլ չէ դա քննարկել։ Եթե միջանցք անվանելով՝ ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է։ Բայց եթե միջանցք ասելով՝ մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է»,-ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ հրավիրելու վերաբերյալ, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ