31 05 2021

Արա Այվազյանի պաշտոնաթողությունը հուշում է՝ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով. Տիգրան Աբրահամյան

Արա Այվազյանի պաշտոնաթողությունը հուշում է՝ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով. Տիգրան Աբրահամյան

Օրեր առաջ, երբ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հետ էինք հանդիպել, իր անուղղակի խոսքից հասկացա, որ այդ պաշտոնում մնալու մտադրություն առանձնապես չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Բայց իմ տպավորությամբ, նա իր պաշտոնին պատրաստվում էր հրաժեշտ տալ հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո՝ համենայն դեպս իր խոսքի կոնտեքստից դա էր բխում։

Այս պաշտոնաթողությունն ինձ հուշում է, որ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով, որի պայմաններում ԱԳ նախարար 20 օր չսպասեց։

Չի բացառվում, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է։

Ընդհանրապես դիվանագետի հետ հանդիպումը շատ անկեղծ մթնոլորտում անցավ, չնայած Այվազյանի գրեթե բոլոր ձևակերպումները դիվանագիտական նուրբ փաթեթավորումներ ունեին, սակայն ակնհայտ էր, որ ներսում՝ ԱԳՆ-վարչապետ հարաբերությունները սկզբունքների, մոտեցումների առումով, ակնհայտ տարբերվող էին։

Մի խոսքով, ԱԳ նախարարի հրաժարականն ու դրա պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել»,- գրել է Աբրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ