Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․
«Անրհաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում։ Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրություններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ, սկսում է չընկալել և չընդունել տրամաբանական բաներ։ Պետք է հանգստություն բերենք։ Եթե մարդ մշտապես անհանգստանում է անորոշ և անհասկանի ապագայի համար, միշտ նման կարգի դրսևորումներ լինում են։ Սա պետք է փոխել, և փոխելու ենք՝ կառավարման ճգնաժամը հաղթահարելով։ Դու չես կարող աշխատել և երկիրը կառավարել «բառադի» քայլերով ու հայտարարություններով։ Չես կարող ֆունդամենտալ հարցերի շուրջ բառադի հայտարարություններ անել։ Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում, որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս նեռվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից։ Այս առիթով մի խելացի մարդ ասել է․ «Եթե հանկարծ մեկի հետ վիճում ես, և վեճը միանգամից ընդհատվում է, մի՛ մտածիր, որ ճիշտ ես։ Կարող է ուղղակի դիմացինդ հասկացել է, որ դու ապուշ ես»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը