28 05 2021

Այս քարոզարշավի ժամանակ այնպիսի աշխատանք պետք է տանեք, մինչև հասնեք յուրաքանչյուր քաղաքացու․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Գյուղական բնակավայրերը դեռ գտնվում են Հ1-ի Հայաստանի մեջ։ Այս քարոզարշավի ժամանակ այնպիսի աշխատանք պետք է տանեք, մինչև հասնեք յուրաքանչյուր քաղաքացու։ Ասում ենք, որ այդ մարդիկ կրթություն չունեն, գրագետ չեն, բայց նրանք մեր ժողովրդի մասնիկն են, ընտանիքներ ունեն, աշխատում և բարիք են ստեղծում։ Մենք չենք կարող անտեսել այդ մարդկանց։ Այդ մարդկանց հետ պետք է աշխատեն կրթություն ունեցող մարդիկ, բացատրեն նրանց, հասանելի դարձնեն մեր թեզերը։ Ամենահեշտ տարբերակը, երբ խաչ են քաշում նրանց վրա․ ճիշտ տարբերակը չէ։ Նաև նման բնութագիրն է սխալ։ Մեր հարցումների արդյունքներով  տեսնում ենք, որ նման մարդիկ ունեն շատ ցածր կրթական ցենզ, մեծ է գործազուրկների թիվը, կան նաև հուսահատված մարդիկ, որոնք շատ ավելի հեշտ են հավատում տարբեր ստերին։  Այդ մարդկանց պետք է նայել ոչ թե որպես այս իշխանության հենարան, այլ որպես այս իշխանություններից ամենից շատ տուժած մարդիկ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ