26 05 2021

Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան



Եթե դու պաշտոնի ես, երկրի համար պատասխանատվություն ես կրում, և քեզ համար բարձրագույն արժեքը չի համընկնում երկրի համար բարձրագույն արժեքին, ուրեմն հեռացիր պաշտոնից։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Համենայն դեպս, պաշտոնին լինելու ժամանակ դա նույնը պետք է լինի։ Եթե քեզ համար՝ որպես երկրի առաջին դեմքի, պետականության ամրացումը չի դառնում բարձրագույն արժեք, ուրեմն դու սխալ գործ ես ընտրել։ Այդ առումով ասեմ, որ եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ։ Ինձ համար բարձրագույն արժեքն այն է, որ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, դառնա այնպիսի երկիր, որի հետ հաշվի նստեն, դառնա կազմակերպված երկիր։ Մեր մարդկային կապիտալը շատ հզոր է։ Ճիշտ է՝ 2018թ․ իրադարձություններից հետո մի փոքր կասկածներ առաջացան, բայց հիմա մարդիկ հետ են գալիս այդ ամենից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ