25 05 2021

Խոստանում էին բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել․ դրժում են ևս մեկ խոստում․ Մարուքյան



Հեղափոխության խոստումներից մեկն էր՝ տարանջատել բիզնեսը և քաղաքականությունը: Եթե գործարարներ բերեն խորհրդարան, դա հեղափոխության խոստումներից ևս մեկի դրժում կլինի և հետընթաց մի քանի մնացած ձեռքբերումների փշրանքներից: Այս  մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Այն ձեռքբերումները, որ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից միայն փշրանքներ են մնացել, որովհետև արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու, փող են տալու ձայնի համար: Ակնհյատ է՝ որ կողմերից կարող են փող բաժանել: Միշտ կարող են փող բաժանել իշխանությունները և այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ