Իշխանությունը ստից, կեղծիքից ու ամբոխավարությունից բացի ուրիշ անելիք ու ասելիք չունի։ Գնա ի՞նչ ասի ու ի՞նչ ներկայացնի ժողովրդին։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձելու է շեշտը դնել այն բանի վրա, ինչ երեք տարի շարունակ խոսել է՝ պոպուլիզմ, ամբոխավարություն, սուտ, կեղծիք։ Կարծում եմ՝ մեր հասարակության համար արդեն պարզ է այսօրվա իշխանության նկարագիրը, և այլևս սուտն ու կեղծիքը տեղ չեն հասնի։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների աուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստան դաշինքը ունի նախընտրական պլատֆորմ, առաջիկա հինգ տարիների համար երկրի զարգացման մանրամասն ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացնեն։
«Ընտրարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, բայց մենք փորձելու ենք այն տեղ հասցնել։ Մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից, խոսելու ենք փաստերով, առանց պոպուլիզմի, շատ հստակ թվերով ու ցուցանիշներով։ Փորձելու ենք թեկուզ փոքր խմբերով մտնել յուրաքանչյուր բնակավայր և տեղ հասցնել մեր ասելիքը»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը