25 05 2021

Կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն. Ռոբերտ Քոչարյան



Իմ տպավորությամբ թեման վաղուց սպառվել է, և մենք այսօր տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս այս ընտրություններում և չեմ կարծում, որ այսօր այդ թեման այն ակտուալ թեման է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք: «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ և արդյո՞ք այդ տարաձայնություններն այն աստիճանի են, որ հանուն հայրենիքի չկարողացան միավորվել մեկ դաշինքում:

«Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե զույգերի մոտ է միայն նման բան լինում: Չեմ կարծում, որ սա այսօր իրականում այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք գտնում են իրենց ճանապարհով, սա կարծում եմ, որ ակնհայտ է բոլորի համար:

Ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են, ակնհայտ է, բայց տվյալ դեպքում այս ընտրությունների ժամանակ մրցակիցներ կան, որոնց հետ կա անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի, ներկայի, անվտանգության հարցերի և այլնի վերաբգերյալ: Դրա համար կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ որևէ համագործակցություն, կան այլ կարգի մրցակիցներ, կարծում եմ, որ դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ բոլոր դաշինքները գրանցվեն և ընտրություններին մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար. այսօր դեռ պարզ չէ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ