25 05 2021

Ինչ կասի Ալիևը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի. Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունը

Ինչ կասի Ալիևը, եթե ՀՀ-ում իշխանությունը վերարտադրվի. Սուրեն Սարգսյանի մեկնաբանությունը

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Հենա ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությանն է նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ: Այնպես որ քիթներդ մի խոթեք այս գործընթացներում, մեզ էլ կոչ մի արեք զորք դուրս բերել, կամ ներս բերել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ