22 05 2021

Սկզբունքորեն բացառում ենք որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ. «Հայաստան» դաշինք

Սկզբունքորեն բացառում ենք որևէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ. «Հայաստան» դաշինք

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո եւ համերաշխության քարոզով, արդարության եւ ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր եւ դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել եւ ոչ մի խոստում, ավիրել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել հայրենական պատերազմում՝ զոհաբերելով հազարավոր անգին կյանքեր ու տապալելով մեր ազգային իղձերը։

Այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով իշխող վարչակազմը կորցնելու է իշխանությունը, և դա արդեն հաշված օրերի հարց է։ Ակնհայտ է նաեւ, որ վարչակազմը փորձելու է անարժանապատիվ կոալիցիոն գործարքներ փնտրել՝ աթոռը ամեն գնով պահելու նպատակով։

«Հայաստան» դաշինքը հայտարարում է. սկզբունքորեն բացառում ենք որեւէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի եւ Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն եւ, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։

«Հայաստան» դաշինք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ