Օրեր հետո կլրանա Արցախի շրջափակման 100-րդ օրը, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը խնդրի լուծման համար մատը մատին չի խփում, բայց փոխարենը Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության եզրեր է փնտրում․ Yerevan.Today-ի այս դիտարկմանը ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այսպես է արձագանքում․«Հայաստանի հանրապետության, այսպես կոչված, իշխանությունը մատը մատին խփում է, բայց դա պրոադրբեջանական մատը մատին խփել է, այսինքն՝ եթե Ադրբեջանն իրավական, միջազգային ռեսուրս չունի՝ Արցախն իրենով անելու նրան մնում է ընդամենը Հայաստանում կարգել դավաճաներ, որոնք կարող են, ներպետական օրենքների և միջազգային իրավունքի վրայից ցատկ կատարելով, կատարել Ադրբեջանի քմահաճույքները․ այս իշխանություններն արդեն 5 տարի է մատը մատին խփում են, որ Արցախը հանձնեն։
Ժողովրդին խաբեցին, թե՝ Արցախի հարցում այնպիսի զիջում չեն կատարել, որն ինքնորոշմանը դեմ կլինի, 44-օրյա ահաբեկչությունից հետո հրաժարական չտվեցին և շարունակեցին մատը մատին խփելով հակաարցախյան քարոզ կատարել, շարունակեցին Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին հակասող արտահայտություններ անել, այսինքն՝ գործում են ըստ ադրբեջանական շահերի․ էս վերջին հայտարարությունը, որ Արցախի ԱԺ խմբակցություններն արեցին կրկին, եթե չեմ սխալվում 3-րդ անգամ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշանը հղում արեցին, որով ամրագրված է, որ ՀՀ-ում որևէ իշխանություն չի կարող փաստաթուղթ ընդունել, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, և , ընդհանրապես, Արցախի ինքնորոշմանը դեմ գնալ»,-ասում է մեր զրուցակիցը՝ խոսքն ուղելով Արցախի մեր հայրենակիցներին նշում․ «Օգտվելով առթից պետք է ողջունեմ Արցախի մեր հայրենակիցներին, որ այս զրկանքերին դիմանում են բոլորիս համար»։
Հովհաննես Իշխանայնի խոսքով՝ հիմա, երբ Ալիևը տեսնում է, որ իր բարբարոս կազմակերպությունը չի կարողանում դիմադրությունը կոտրել, որոշել է զորք կուտակել ՝ սպառնալիքներով փորձելով հարց լուծել։
«Դեռևս 90-ականների վերջից Փաշինյանն իր հոդվածներով ցույց էր տալիս իր էությունը, 2008 ի տեսան, որ հակաղարաբաղյան լոզունգներով չի ստացվում իշխանության գալ, 10 հոգի զոհեցին , էն մեկը մնաց իր տանը, թեև ասում էր՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», իսկ առավոտը իր լավագույն օրերից մեկն էր ապրում, ինչպես գաղտնալսումը բացահայտեց․ հետո որոշեցին փոխել մարտավարությունը, մոտավորապես նույն բանն է տեղի ուենցել, ինչ՝ սուլթանհամիդյան հեղափոխության ժամանակ, երբ երիտթուրքերն ու հայերի ինչ-որ շրջանակեր սիրո ու համերաշխության վրա եկան իշխանության , հետո եղավ ցեղասպանությունը․ հիմա սրանք հայախոս ցեղասպաններ են, երիտթուրքերից տարբերվում են նրանով, որ հայերեն գիտեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը