Հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չհստակեցվի, ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև վերջին ռազմագերին չվերադառնա Հայաստան, ոչ մի դելիմիտացիա չի լինելու, մինչև Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագիրը հայանպաստ լուծում չստանա: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք չկարողացանք վիժեցնել այն մայրամուտը, որը չոքել է Հայաստանի դռանը, այսօր մենք արդեն գիտենք, որ այս վիժվածքը պատրաստվում է ստորագրել նոր հակահայկական փաստաթուղթ, որի գոյության մասին մենք իմացանք Կառավարության պատերից դուրս, մենք իմացանք ոչ Նիկոլ Փաշինյանից: Այս փաստաթուղթը, հավաստիացնում եմ, ունի գաղտնի մաս, որն իրոք վերաբերվում է ՀՀ մարզերին: Մենք այստեղ ենք, որ տեղի չունենա հերթական ծածկադմփոցը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը