20 05 2021

ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ․ Արթուր Վանեցյան

ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ․ Արթուր Վանեցյան

Մեղավոր ենք մենք բոլորս, բոլոր հայերը, որ մինչեւ այսօր հանդուրժել ենք, որ այս իշխանությունները զավթած, պարտված, թուրքի դեմը կզած իշխանությունները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում: Այս մասին մայիսի 20-ին հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին՝ Վանեցյանը նշեց, որ այդ փաստաթուղթն առաջին անգամ կարդալիս որևէ խնդրահարույց կետ չկա, սակայն այն վստահություն չի ներշնչում, քանի որ սեպտեմբերի 27-ից հետո այս իշխանությունները յուրաքանչյուր օր միայն խաբել են ժողովրդին:

«ՀՀ տարածքում 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ են եկել, իրականում, եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա այսօր մենք ոչ թե պետք է այստեղ կանգնեինք և ակցիա անեինք, այլ բոլորս պետք է հավաքվենք, գնանք և վերջ տանք այս իշխանություններին, որովհետև այս իշխանությունների մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով՝ ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ