20 05 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը

«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը

«Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ: Այս մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջում։

«Օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող, շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը բացառապես քաղաքական հետապնդման  դրսևորում է։

Այն մի կողմից ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունի, խաթարելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ շեղել ուշադրությունը կապիտուլյանտ վարչակազմի կողմից հայ ժողովրդի հետևողականորեն և անշեղորեն  իրականացվող հայրենազրկումից:

«Պատիվ ունեմ» դաշինքը խստորեն դատապարտում է Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ