19 05 2021

Ներկայիս իշխանությունները որոշել են, որ Հայաստանն առհասարակ ավարտվում է․ Աննա Գրիգորյան

Ներկայիս իշխանությունները որոշել են, որ Հայաստանն առհասարակ ավարտվում է․ Աննա Գրիգորյան

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր համացանցում տարածված ամոթալի տեսագրությունը հերթական ապտակն է հայ հասարակությանը։ Այն կարծես փաստում է, որ գործող (թեև ավելի ճիշտ կլիներ ասել՝ անգործունյա) իշխանության առաքելությունը չի ավարտվելու հայկական հողերի հանձմամբ, դրա վերջնական նպատակը հայի արժանապատվության հանձնումն է։

«Մենք ենք տերը մեր երկրի» բղավողները նախ որոշեցին, որ Հայաստանն ավարտվում է Տեղ գյուղով, ապա որ այն ավարտվում է Շուռնուխով։ Այսօր արդեն մեր երկրի ներկայիս իշխանությունները որոշել են, որ Հայաստանն առհասարակ ավարտվում է։

Մնում է միայն պարզել՝ արդյոք դրա հետ համաձայն է հայ ժողովուրդը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ