Նոյեմբերից, որ դուրս էինք գալիս փողոց, ասում էինք՝ էս վիժվածքեղենը պիտի գնա, որ հող քիչ հանձնենք, ոչ թե որովհետև անձամբ Նիկոլին չսիրելու հարց կար։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, հարյուր հազարավոր մարդիկ ի պատասխան, ասում էին, որ դուրս չեն գա, քանի որ այդ պայքարին մասնակցում են նաև նախկինները, որոնցից իրենք զզվում են։
«Քանի անգամ եմ անձամբ ես բացատրել, որ կապ չունի՝ ումից եք զզվում, կապ չունի։ Կարևորն այն էր, որ էս գյադեն հողեր էր հանձնելու, չէր կարողանալու գերիներին հետ բերել, քանդելու էր պետությունը, վարկաբեկելու էր բանակը..., դուրս չեկան, բա հիմա ինչի՞ են զարմանում։ Այսօր էլ արդեն սոցցանցերում գրում են՝ ախր ոնց հասանք էս օրվան, մեկը չկա՞ դրա գլուխը ջարդի։ Փաստորեն, տուֆտա ազգ ենք, տուֆտա ժողովուրդ, որ ապրում է ֆեյսբուքում։ Ու այսօր ես պետք է արձանագրեմ՝ Նիկոլը չի հանձնել Սյունիքը, բոլորս ենք հանձնել, քանի որ չհեռացրինք Նիկոլին»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը